Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղարքունիքում ծնվել է 846 երեխա

Հունիս 03,2012 20:35

Գեղարքունիքի մարզում այս տարվա 5 ամիսների կտրվածքով ծնվել է 846 երեխա:

Ըստ Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահական բաժնի` մայիսին մարզի 5 տարածաշրջաններում ծնվել է 164 երեխա:

Գավառի տարածաշրջանում մայիս ամսին ծնվել է 30 երեխա, Սեւանի տարածաշրջանում` 36, Մարտունու տարածաշրջանում` 66, Ճամբարակի տարածաշրջանում` 10  եւ Վարդենիսի տարածաշրջանում` 22 երեխա:

Գեղարքունիքում մայիսի ծնունդների թիվը 164-է, որը  13 ծնունդով գերազանցում է նախորդ ամսվան:

Ըստ վիճակագրական տվյալների` ծնունդների թիվը գնալով նվազում է: Այս տարում միայն հունվար ամսին են բարձր թվով ծնունդներ գրանցվել: Հունվարին Գեղարքունիքում ծնվել էր 230 երեխա:

 Անի ՊՈՂՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930