Հայկական Կարիտաս բարեսիրական ընկերությունը «Տնային խնամք Գավառի միայնակ ծերերին» ծրագրի 16 տարեցների համար էքսկուրսիա էին կազմակերպել Գառնիում եւ Գեղարդում:
«Առավոտի» հետ իր տպավորությունները կիսեց 87-ամյա Վարդուշ տատը:
«Գառնին ու Գեղարդը մինյակ տելեվիզրով ի տեսե, մեկ էլ գրքերի մեջը, չմեռա, գացի էտ էլ տեսա: էն լուսի տակն էլ կայնա, աղոթի, բալա ջան, որ Աստված սաղին սաղջան տա»:
Ըստ ծրագրի Գավառի համակարգող Անդրանիկ Եղիազարյանի` ծրագրի 60 շահառուներից քչերն են կարող երկար ժամանակ օգտվել հասարակական տրանսպորտից եւ դուրս գալ տնից:
Կարդացեք նաև
Գառնի եւ Գեղարդ կազմակերկպված ուխտագնացությունում ընդգրկվել էին նաեւ ծրագրում նոր ընդգրկված շառահուները: Տարեցներին ուղեկցել էին սոցիալական աշխատողները, բուժքույրերը եւ Հայկական Կարիտասի Գավառի կամավորները:
Անի ՊՈՂՈՍՅԱՆ