Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գավառում ավելացել են շտապօգնության կանչերը

Հունիս 03,2012 17:43

Գավառի  բժշկակական կենտրոնի հիմնանորոգումից եւ վերազինումից հետո  ավելացել է շտապօգնության ծառայությունից օգտվողների թիվը:

Ծառայության եւ կանչերի ավելացումը պայմանավորված է  բարեկարգ ճանապարհների,  հեռավորության կրճատման, շտապօգնության նոր մեքենաների առկայության եւ նոր սարքավորումների ձեռքբերման հետ, ինչպես նաեւ էլ կապի ծառայության բարելավման հետ:

Առաջ շրջանում ապրող բնակիչները, զանգահարելով 1-03, միանում էին մայրաքաղաքի շտապօգնության ծառայությանը, այսօր հավաքելով նույն համարը, միանգամից կապ են հասատատում Գավառի բժշկական կենտրոնի հետ:

Ինչպես Առավոտին հայտնեց Գավառի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկ Տիգրան Մարգարյանը` 2012 հունվարից մինչեւ այսօր կենտրոնում արդեն գրանցվել է շուրջ1550 կանչ, որից  1014-ը` առաջին եռամսյակում: Ըստ շտապօգնության բժշկի` օրական գրանցվում է 10-15 կանչ, որոնք սպասարկվել են ժամանակին եւ ամբողջությամբ:

Կանչերը հիմնականում գրանցվում են սրտանոթային համակարգի, միզաքարային եւ միզածորանային հիվանդությունների, ճնշման տատանումների, թունավորումների եւ այլ դեպքերում:

 

Անի ՊՈՂՈՍՅԱՆ


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930