Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանրային» կարճատեսություն կամ ձեւեր թափելու ժամանակը

Հունիս 03,2012 15:13

Այսօր տեղեկացա, որ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը մշակույթի ենթահանձնաժողովում  «ծածկած» շուկայի հարցի քննարկմանն է մասնակցել ու բարձրացրել վերջինիս  քանդողին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը:

Մի տես է~, ինչպիսի~ հերոսություն… Փաստորեն Հանրային խորհրդին պետք էր, որ շուկան ջնջվեր-վերանար, որպեսզի գլխի ընկներ, որ Մշակույթի նախարարության ու քաղաքապետարանի կողմից սեփականատիրոջը զրոյական հարկում շինթույլտվություն տալը ու էլի շատ բաներ անօրինական են եղել, Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւպատմական միջավայրի պահպանման ծառայության պետ Վլադիմիր Պողոսյանն էլ «մխիթարեր», թե 6000 հուշարձաններից 5800-ի դեպքում սեփականատերերի հետ չի կնքվել պահպանական պարտավորագիր:

Ճիշտ եւ ճիշտ «գնա մեռի, արի սիրեմ»-ի ոգով կամ ծառը կտրելու արդյունքում` բնի հաստությունը ստուգելու ոճով: Ինչ-որ աթոռների վրա հանրային թե ոչ հանրային հիմունքներով բազմած մարդիկ ցույց են տալիս որ «գոռձ»են անում, նույնիսկ ընդդիմանումեն` քաջ են շատ…

Հետաքրքիր է, իսկ այսօրվա նիստին Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը եւ մշակույթի ենթահանձնաժողովի անդամները միթե  չեն նկատել, որ իրենց քթի տակ գտնվող «Առնո Բաբաջանյան» համերգասրահի ողջ աջ ճակատային պատն ու պատուհանները շրջափակած են «օբյեկտային» շինարարությամբ: Եթե չեմ սխալվում` տերն էլ կիսագողական-կիսագործարար է:

Չէ՞ որ մի հուշարձան էլ այդ համալիրն  է ( կառուցվել է Երևանի նահանգի ուսումնական կարևորագույն հաստատության` արական դասական գիմնազիայի համար 1916 թ. (ճարտարապետներն են`  Ա. Վասիլեւը, Վ. Միրզոյանը եւ Վ. Սիմոնսոնը):

Ախր  Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի նիստերը հենց նույն` «Առնո Բաբաջանյան» համերգասրահում են անցկացվում, անդամների մեջ էլ ճարտարապետներ կան, որոնցից ոմանք ժամանակին բողոքում էին Երեւանի կերպարի հետ աններդաշնակ բարձրահարկերի դեմ, բայց կտրուկ սսկվեցին, երբ «չաղ» պատվերներ ստացան… Չնայած զարմանալի չէ, մի քանի կոպեկի դիմաց, օրինակ, ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը միության տարածքը վարձակալության է տալիս աղանդավորներին:

Դառնալով խաղաղ պայմաններում իրականացվող վանդալիզմին եւ մասնավորապես` ավերված կենտրոնական «փակ»  շուկային, բոլոր պատկան մարմիններին կրկին հիշեցնենք`  դեռեւս  միջնադարում քաղաքներ են համարվել այն բնակավայրերը, որոնք շուկա են ունեցել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930