«Բավարիայի», «Յուվենթուսի» եւ ֆուտբոլի Իտալիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Լուկա Տոնիի եւ մոդել Մարթա Չեկետոյի առաջնեկը ծնվել է մահացած:
Մարթան ծննդաբերել է Միացյալ Արաբական Էմիրություններում, որտեղ 2006 թվականի աշխարհի չեմպիոնը խաղում է տեղի «Ալ-Նասր» ակումբում: «Օրը, որ մեզ համար պիտի դառնար ամենաերջանիկը կյանքում, վերածվեց ամենադժբախտի: Մեր երեխան լքեց մեզ՝ այդպես էլ արեւի լույսը չտեսնելով: Բոլորին խնդրում ենք՝ հասկանալ մեր վիշտը եւ աղմուկ չբարձրացնել», – Տոնիի խոսքերը մեջբերել է «Goal»-ը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ