Մադրիդում մեկնարկած տղամարդկանց ձյուդոյի աշխարհի գավաթի խաղարկության փուլում Ռուսաստանի հավաքականի կազմում հանդես եկող հայ մարզիկ Արսեն Գալստյանը մեկը մյուսի հետեւից պարտության մատնելով իսրայելցի Իբո Բարին, իսպանացիներ Անդրես Ռոմերո Բլանկոյին, Իոհակին Գիլին՝ եզրափակչում առավելության հասավ մեկ այլ իսրայելցու՝ Արտյոմ Արշանսկու նկատմամբ եւ դարձավ 60 կգ քաշայինների հաղթող:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ