Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ պատգամավոր. «Որեւէ զեկույց չի կարող ստվերել մի ամբողջ ժողովրդի իրականացրած պարզ, թափանցիկ միջոցառում»

Հունիս 02,2012 21:08

ԵԽԽՎ Բյուրոյի ժամանակավոր հանձնախմբի վերջին զեկույցում կոշտ գնահատականներ կային՝ ԱԺ ընտրությունների վերաբերյալ: Հիշեցնենք, որ այդ զեկույցը կազմվել էր ԵԽԽՎ պատգամավոր, բարոնուհի Էմմա Նիքոլսոնի գլխավորած դիտորդական առաքելության կողմից՝ մայիսի 6-ին անցկացված դիտարկման հիման վրա: Միջազգային դիտորդների այս գնահատականների հետ համաձայն չեն Հանրապետականները: ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանը Aravot.am-ի հետ զրույցում զեկույցն այսպես մեկնաբանեց. «Այս ընտրությունները շահեկանորեն տարբերվել են նախորդ բոլոր խորհրդարանական ընտրություններից եւ ես կարծում եմ, որ որեւէ  զեկույց, որեւէ փաստաթուղթ կամ որեւէ կարծիք, այդ թվում նաեւ՝ անհատական, չի կարող ստվերել մի ամբողջ ժողովրդի կողմից իրականացված պարզ, թափանցիկ, հրապարակային միջոցառում»: Մենք ճշտեցինք՝ օբյեկտիվ չէ՞ին այդ գնահատականները՝ պարոն  Զաքարյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ կան որոշակի սուբյեկտիվ տարրեր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930