Թիվ 22 ընտրատարածքից ընտրված ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանն իր վերջին ասուլիսում 5 %-ի շեմը հաղթահարած կուսակցություններին փոքր շների հետ էր համեմատել՝ ասելով. «Շների տեսակներ կան, իրենց թվում է մեծ շուն են, անընդատ իրենց փորձանք են գցում, ուղղակի պառոդն եմ մոռացել»:
Այս առնչությամբ 5 %-ի շեմը հաղթահարած կուսակցություններից մեկի՝ «Ժառանգության» վարչության անդամը՝ Ստյոպա Սաֆարյանը Aravot.am-ի հետ զրույցում պատասխանեց. «Մենք քանի որ իրենց չափանիշներով փոքր կուսակցություն ենք, շների մասնագետներ եւ շների մասնագետների հետ բանավիճողներ չենք պահում: Մենք Հանրապետականների բախտը չունենք՝ շների մասնագետ ունենալու»:
Կուսակցության վարչության մեկ այլ անդամ՝ Արմեն Մարտիրոսյանը նախ նշեց, որ իր նշաձողը թույլ չի տալիս նման արտահայտությունը մեկնաբանել, բայց «ինքը ոչ լավ համեմատություն է արել»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ փոքր ու մեծ շների համեմատության համար պարոն Բադեյանին էր քննադատել «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը՝ խորհուրդ տալով Աստվածաշունչ կարդալ ու իմանալ, որ «գլխաքանակով բան չեն ասի, Աստվածաշունչն ասում է՝ վերջինները լինելու են առաջինները»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ