Եվս մեկ ցուցահանդես Սիրահարների այգում: Այսօր` հունիսի 2-ին, Կրթության միջազգային ակադեմիայի ուսանողները կազմակերպել էին նկարների ցուցանադես:
«Ես և իմ ընկերները որոշեցինք կազմակերպել այս ցուցահանդեսը, որպեսզի ցույց տանք մեր աշխատանքները, և այն մարդիկ, ովքեր ցանկանում են ընդունվել մեզ մոտ` սովորելու, իմանան, որ կա նաև դիզայն ֆակուլտետ»,- ասում է կազմակերպիչներից Լիանա Խաչատրյանը, ով Կրթության միջազգային ակադեմիայի (Հայբուսակ), դիզայն ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի է: Այսպիսի բացօթյա ցուցահանդեսներ առաջին անգամ են կազմակերպում, բայց եղել են ցուցահանդեսներ, որոնցում ներկայացված են եղել նաև նրանց աշխատանքները: Ցուցահանդեսը թեմատիկ ուղվածություն չուներ, Լիանայի խոսքով` հիմնականում ուսանողների աշխատանքներն են, ինչպես նաև երեխաների, քանի որ երեկ նրանց տոնն էր: Ցուցահանդեսում ընդգրկված էին 60 նկարներ, կազմակերպիչները որոշել էին նաև տեղում նկարել մոլբերտների վրա, սակայն եղանակի անհաջող լինելու պատճառով այն հետաձգվեց:
Տիգրանուհի Թասլակյան