Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ժառանգության» անդամն՝ ընդդեմ «Ազատ դեմոկրատների» (Տեսանյութ)

Հունիս 02,2012 18:12

«Իմ դժգոհության հիմնական պատճառը «Ժառանգության» խորհրդի այն որոշումն էր, որով հաստատվեց համամասնական ցուցակը: Իմ կարծիքով՝ այդ ցուցակը չէր արտապատկերում մեր ընտրողների ցանկությունները»,- ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ Դանիել Իոանիսսյանը, որը կուսակցույթան համագումարում ելույթի հնարավորություն խնդրեց ու բեմից սկսեց դժգոհել համամասնական ցուցակից: : Նրա խոսքերով՝ «Թե ընտրությունները, թե՛ իմ՝ ֆեյսբուքում կազմակերպած հարցումները ցույց տվեցին, որ իրոք, ընտրողների կարծիքը, համակրությունները տարամիտում են այդ ցուցակը: Այն հանգամանքը, որ «Ժառանգության» մեծամասնական թեկնածուները հավաքում են իրենց ընտրատարածքներում ավելի շատ ձայն, քան այդ կուսակցությունը՝ կրկին վկայում է այն մասին, որ այդ պատգամավորները բավականին մեծ հեղինակություն ունեն: Եվ նրանց՝ համամասնական ցուցակում վատ հորիզոնականներում գտնվելը բացասաբար է ազդել»:

Ըստ նրա, շատ մարդիկ «Ժառանգությանը» քվեարկում են նրա համար, որ այդ կուսակցությունում չկան մարդիկ, ովքեր թալանում են կամ թալանել են երբեւիցե. «Ես չեմ պնդում, որ «Ազատ դեմոկրատները» երբեւիցե թալանել են այս երկիրը, բայց նրանք չունեն այդ համբավը»: Դանիելը Իզաբելլա Աբգարյանի, Արման Մուշեղյանի «նորամուծությունը» ցուցակում դրական է գնահատում. «Իրենք պետք է լինեին անցողիկ տեղերում, բայց ոչ Ազատ դեմոկրատները»:

Կուսակցության անդամն իր ելույթում նշել էր նաեւ դժգոհությունները՝ կապված կուսակցության նախկին վարչության հետ: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ «Այն վարչությունը, որը գործում էր շատ վատ էր աշխատում, չէր կատարում այն պարտականությունները, օպերատիվ չէր, շատ գրավոր առաջարկություններ ուղղակի մնում էին անպատասխան, չէր քննարկվում վարչությունում, եւ այդ վարչությունը պետք է արժանանար բացասական գնահատականի»:

Դանիելը վստահեցրեց,որ միայն ինքը չէ, շատերն են կիսում իր կարծիքը՝ կուսակցության ներսում: Իսկ թե ինչու մյուսները չարտահայտեցին իրենց այդ դիրքորոշումը, ըստ Դանիելի, հավանաբար չեն ուզում հակառակվել կուսակցության առաջնորդի կուրսին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930