Այսօր Ժառանգության համագումարում որոշվեց կուսակցության վարչության կազմը:
Քվեարկությանը մասնակցած 132 պատվիրակները կատարեցին իրենց ընտրությունը, անվավեր քվեաթերթիկ հայտնաբերվեց մեկը:
Անահիտ Բախշյան՝ 124 կողմ, դեմ 7
Հովսեփ Խուրշուդյան՝ 121 կողմ, 10 դեմ
Կարդացեք նաև
Արմեն Մարտիրոսյան՝ 127 կողմ, 4 դեմ
Ստյոպա Սաֆարյան՝ 127 կողմ, 4 դեմ
Զարուհի Փոստանջյան՝ 110 կողմ, 21 դեմ
Մարգարիտ Հակոբյան 110 կողմ, 21 դեմ
Րաֆֆի Հովհաննիսյան 129 կողմ, 2 դեմ
Գագիկ Մարգարյան՝ 111կողմ, 20 դեմ
Սուսաննա Մուրադյան 102, 29 դեմ
Լուսինե Պետրոսյան 99 կողմ, 32 դեմ
Ավելի ուշ նորընտիր վարչության նիստում կուսակցության վարչության նախագահ ընտրվեց Րաֆֆի Հովհաննիսյանը, իսկ Արմեն Մարտիրոսյանը փոխնախագահ` հանրային քաղաքականության համար պատասխանատվությամբ եւ Ստյոպա Սաֆարյանը գլխավոր քարտուղար` միջազգային հարաբերությունների համար պատասխանատվությամբ:
Վարչությունը նաեւ որոշեց լիազորել «Ժառանգության» խորհրդարանական խմբակցությանը վերսկսել աշխատանքները Ազգային ժողովում՝ առաջարկելով Ռուբեն Հակոբյանին խմբակցության ղեկավար եւ Զարուհի Փոստանջյանին՝ քարտուղար: Րաֆֆի Հովհաննիսյանի մասնակցության վերաբերյալ որոշում կկայացվի սեպտեմբերին մեկնարկող ԱԺ նստաշրջանին ընդառաջ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ