Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մուրադ Գրիգորյան. «Վարչապետը միայն Շիրակի մարզից հաջողացրել է մխսել մոտ մեկ միլիարդ դոլար»

Հունիս 02,2012 17:21

Այսօր Aravot.am –ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետ  Տիգրան Սարգսյանի պաշտոնանակ  լինել –չլինելու հարցին, Գյումրու ՀԱԿ համակարգող Մուրադ Գրիգորյանն ասաց. «Եթե նույն մարդուն թողնեն վարչապետ, դա մեծագույն սխալ կլինի իշխանությունների կողմից. իրեն սպառած, իր մտավոր կարողությունները արդեն  ի ցույց դրած անձնավորությանը նորից այդ պատասխանատու պոստում նշանակելը կլինի խոշորագույն  սխալ, եթե իհարկե շահադիտական դրդապատճառներ չունի:

Տեղային բնույթի մի փաստարկ ասեմ.վարչապետը հաջողացրել է Շիրակի մարզում արտաքին պարտք վերցրած գումարներից մոտ 1 միլիարդ դոլար մխսել, առանց չափազանցության, բառիս բուն իմաստով` ազգային պարկ և տեխնոպարկ երկու բլեֆ ծրագրերով: Դա նշանակում է,որ այստեղ բերեն նորից գումարներ լվանան, մի հատ էլ նավահանգիստ բացեն Գյումրիում, առանց իրոնիայի եմ ասում դա, Հայոց աշխարհի տեսաբան Տիգրան Սարգսյանի ծրագրերից մեկն է, եթե նույն անձնավորությանն են նշանակելու, ուրեմն  վայն եկավ տարավ Գյումրիին ու գյումրեցիներին»:

Մեր ճշգրտող այն հարցին էլ, թե ուզում եք ասել, որ գյումրեցիները հույսեր չեն կապի՞  ՀՀԿ-ի  տնտեսական քաղաքականության հետ ու կշարունակե՞ն արտագաղթել երկրից , ՀԱԿ համակարգողն ասաց.«Լավ հիշեցրեցիք , մի բան էլ ասեմ վերջին երկու տարում մոտ 200 միլիոն դոլարի ներդրումներ  է կատարվել Շիրակի մարզում ու էդ պայմաններում , 200 միլիոնը քիչ թիվ չէ այս փոքր մարզի համար,  արտագաղթի տեմպերն ու թվերը նայեք ու եզրակցություն ինքներդ արեք, գումարները ինչի՞  են ծառայել , բնական հարց է առաջանում, 200 միլիոնը ինչի՞ն ծառայեցրեցին, որ ժողովուրդը ևս մի քանի տասնյակ, հազար ընտանիքներ անվերադարձ գաղթեցին, ու նման անձնավորությանը նորից վարչապե՞տ են կարգում, ես զարմանում եմ` ինչո՞վ են մտածում»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930