Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դիմորդները կբողոքարկեն արդյունքների հրապարակման հաջորդ օրը

Հունիս 02,2012 17:04

Երեկ Հայաստանի բոլոր մարզերում ձեւավորված քննակենտրոններում դիմորդները քննություն հանձնեցին կենսաբանություն (1938 դիմորդ), աշխարհագրություն (392 դիմորդ) եւ ընդհանուր պատմություն (397 դիմորդ) առարկաներից:

Aravot.am-ը ԳԹԿ իրավաբանական բաժնի ղեկավար Էդուարդ Սանթրոսյանից հետաքրքրվեց` քննությունների արդյունքների հետ անհամաձանության պարագայում` դիմորդները ե՞րբ կարող են բողոքարկել:

Պարոն Սանթրոսյանը նշեց, որ քննական կարգի համաձայն` քննությունների արդյունքները հրապարակվում են տվյալ քննությունից հետո` 5-րդ օրը: Պաշտոնական հրապարակման հաջորդ օրն իսկ դիմորդը կարող է բողոքարկել` ժամը 10-18-ը: Նրա տեղեկացմամբ, նույն կարգի համաձայն, բողոքարկման հանձնաժողովի կողմից պատասխան է տրվում բոլոր քննությունների ավարտից հետո` եռօրյա ժամկետում: Եվ քանի որ այս  տարի քննություններն ավարտվում են հունիսի 22-ին, հետեւաբար բողոքարկման արդյունքները հայտնի կդառնան հունիսի 23-26-ն ընկած հատվածում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930