ՀՀԿ կենտրոնական գրասենյակում մեկնարկեց կուսակցության գործադիր մարմնի նիստը: Մինչ այդ գրասենյակի առաջ ՀՀ եւ ՀՀԿ նախագահին դիմավորելու համար պատրաստ կանգնած էին Հովիկ Աբրահամյանը, Էդուարդ Շարմազանովը, Գալուստ Սահակյանը, Տիգրան Սարգսյանը: Եթե առաջին երեքի պաշտոնների հարցն արդեն լուծված է, ապա Տիգրան Սարգսյանը վարչապետի պաշտոնակատար է: Լրագրողներին հարցին` վարչապետ կդառնա՞ք, Տիգրան Սարգսյանը պատասխանելու փոխարեն խորհուրդ տվեց զինվել համբերությամբ` քիչ մնաց: