Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Շահան Գանտահարեան. «ԲՀԿ-ի համաձայնական կառավարության մեջ չներառվիլը վերլուծաբանների վրա հիմնական ազդեցություն գործեց»

Հունիս 02,2012 15:44

Բարգավաճ Հայաստան կուսակցության (ԲՀԿ) համաձայնական կառավարության մեջ չներառվիլը խորհրդարանական դաշտին նկատմամբ քաղաքական վերլուծաբաններուն մեկնաբանություններուն վրա հիմնական ազդեցություն գործեց:

Շրջանառվող վերլուծումները կարելի է ամփոփել հետեւյալ մտածումներուն շուրջ:
Առաջին հայացքով, ԲՀԿ-ի մերժումը կառավարության մաս կազմելուն Հայաստանի քաղաքական դաշտին մեջ կտրուկ փոփոխություն կապահովե, կհակակշռե միակուսակցական իշխանությունը, խորհրդարանին մեջ դժվար կացություն կստեղծե գործող իշխանություններուն համար եւ ընդդիմադիր կուսակցություններու միավորման լուրջ հնարավորություններ կստեղծե:

Այս տեսությունը հառաջ քշողներուն համար  համարյա՛ պարզ է, որ ԲՀԿ-ի համար արդեն գոյություն չունի այն հուշագիրը, որուն համաձայն, օրվան համաձայնական կառավարությունը կազմող երեք կուսակցությունները` Հայաստանի հանրապետական կուսակցությունը, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը եւ Օրինաց Երկիր կուսակցությունը հրապարակային հանձնառությամբ եւ հուշագիրի ստորագրությամբ կհայտարարեին, որ պիտի պաշտպանեն գործող նախագահին թեկնածությունը`  2013-ի նախագահական ընտրություններուն:

Դարձյալ այս տեսության զարգացման սահմաններուն մեջ կակնկալվի Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահին վերադարձը, նախագահական ընտրություններուն` թեկնածուի տեսքով: Միշտ ըստ քաղաքական այս վարկածը պաշտպանողներուն, երկրորդ նախագահին ազդեցությունը գերակշիռ է ԲՀԿ-ի կայացուցած որոշումներուն վրա:
Այս վարկածին    180 աստիճան տրամագծությամբ կհակադրվի այն մտածումը, որ արձանագրվածը ներիշխանական խաղի կամ ավելի ճիշդը համաձայնեցված դերաբաշխումի արդյունք է: Խորհրդարանական ընտրություններուն ԲՀԿ-ի ընդդիմադիր խաղը պատճառ դարձած է, որ ժողովուրդին մոտ չեզոքացվի կանխորոշման գործոնի ազդեցությունը եւ քվեարկող զանգվածը որոշ չափով աշխուժանա: Այս պատճառ դարձած է նաեւ, որ ԲՀԿ խլե ընդդիմադիր քվեներ եւ մնացյալ ընդդիմադիր կուսակցությունները հազիվ ապահովեն սահմանային անցողիկությունը:

Ներիշխանական այս խաղին հավատացողները կխորհին, որ իշխանությունները այս ձեւով միաժամանակ սեփականացուցած կըլլա՛ն թե՛ իշխանության եւ թե՛ ընդդիմության դաշտերը: Ինչպես որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) ապահոված է իշխանության դաշտի գերակայություն, այնպես ալ ԲՀԿ-ն` ընդդիմադիր:

Եթե հետեւինք ԲՀԿ-ի գործիչներուն հայտարարություններուն, այնտեղ պիտի նկատենք մակընթացություն-տեղատվություն երեւույթ մը: Որոշ գործիչներ համեմատաբար սուր ոճով կքննադատեն կառավարությունը, այլ դեմքեր` զսպվածությամբ եւ փափկանկատությամբ: Նույնը` ԲՀԿ-ի հանդեպ հանրապետական գործիչներու կողմե կդրսեւորվի:

Համենայն դեպս առ այսօր ԲՀԿ-ն   ինքնաբնութագրման համար  կօգտագործե ,խիստ կառուցողականե, «այլընտրանք» բառեզրերը եւ հստակորեն չի ճշդեր իր  կարգավիճակը: Խորհրդարանի առաջին քննությունը որոշ չափով բարացուցական է. թերեւս կանուխ է հաստատելը,  սակայն Ազգային ժողովի նախագահի ընտրությունը ցուցանշային իմաստ ունի: ԲՀԿ այստեղ ո՛չ այլընտրանքի եւ ո՛չ ալ խիստ կառուցողականության փաստը տվավ. իսկ ընդդիմադիրի` երբեք:

Միակուսակցականության հակակշռումը կբխի պետության եւ հասարակության շահերեն: ԲՀԿ-ն այս առումով հայտնված է բոլորի ուշադրության կեդրոնը: Կարգավիճակի բնութագրման համար գործածուող ըսելաձեւերը երկրորդական բնույթ կունենան, եթե ԲՀԿ իրողապես սատարե այդ գործառույթի իրականացման:
Շահան Գանտահարեան
«Ազդակ»ի գլխաւոր խմբագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930