«Ոչ մեկը սխալներից ապահովագրված չէ, բայց ոչ մեկը թող չփորձի հետադարձ հայացքով մարգարեանալ: Դժգոհության առիթներ շատ կան մեր բոլորիս մոտ: Մեզ մոտ մի հոգու պարտադրանքը, մի հոգու բռունցքը չի անցնելու, մեր մոտ կա ազատ տեսակետի իրավունք»,- ի պատասխան «Ժառանգության» համագումարում դժգոհող կուսակցության անդամ Դանիել Իոաննիսյանի՝ ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա վստահեցրեց, որ իրենց համամասնական ցուցակը որոշել է ոչ թե մեկ մարդ, այլ վարչությունը:
Ինչ վերաբերում է «Ազատ դեմոկրատների» հետ միանալը ճիշտ էր, թե սխալ՝ նա նշեց, որ «Հայաստանում քիչ ենք տեսնում, որ երկու ուժ միավորվելով՝ ընդհանուրբ հայտարար գտնեն, սա սկիզբ դրեց նոր մշակույթի մեզ մոտ: Այն, որ եղել են կազմակերպչական ներքին սխալներ, այդ մասին մենք բարձրաձայնել ենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ