Այսօր Գրողների միությունում «Ժառանգություն» կուսակցության համագումարին կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց. «Հայաստանի հաջորդ նախագահը ծառայելու է միայն մեկ շրջան, ոչ ավել, քան մեկ շրջան, իսկ այդ մեկ շրջանի ավարտին Հայաստանը պետք է ունենա նոր Սահմանադրություն: Կամ բոլորս տուն կգնանք, մեր դարդը կուլանք մինչեւ մահ, կամ նոր լիցք կստանանք՝ երկրապահները, գյուղացին, քաղաքացին կասեն՝ ոչ, այլեւս չենք շարունակելու, որովհետեւ ուզենք թե չուզենք՝ նոր Հայաստանը գալու է»:
Ստյոպա Սաֆարյանը ողջունեց Րաֆֆի Հովհաննիսյանի մոտեցումը, որ պետք է նախագահական ընտրություներին հանդես գալ այլընտրանքային թեկնածուով. «Միգուցե գտնվեն մարդիկ, որ ասեն՝ չգիտե՞ք ամեն ինչ ոնց է լինում: Գիտենք, մենք այս 20 տարի է՝ ամեն ինչ գիտենք: Տարիներ շարունակ այս իշխանությունները աղքատացրեցին մեր երկիրը, նրանց օգնության հասավ համաշխարհային ճգնաժամը: «Ժառանգությունը» պարտավոր է սպասարկել դրա այլընտրանքի ձեւավորումը: Փողի այս սայլուտի պայմաններում որեւէ թիմի առավելությունները ողջ հասարակության համար, երբ խաղի կանոնը պարտադրված վախն է, փողն է, իհարկե, ունենալու ենք նաեւ նման արդյունքեր եւ նման անբավարարվածություն՝ այս ընտրություններից»:
Զարուհի Փոստանջյանի խոսքերով՝ «Մենք ծնվել ենք նրա համար, որ հեքիաթը իրականություն դարձնենք: Մենք դարձնելու ենք, մենք գալիս ենք»:
Իսկ Ռուբեն Հակոբյանը վստահեցրեց, որ «Ժառանգությունն» այս ընտրություններում պարտություն չի կրել, եթե պարտվող կա՝ դա ժողովուրդն է: Մենք չքծնեցինք, չդարձանք կցորդ: Մենք երբեք չհայտարարեցինք, որ պայքարում ենք մենաշնորհների դեմ, բայց չարեցինք քայլ, որն այսօր ամրապնդվեն այդ մենաշնորհները: Խորհրդարանի առաջին նիստի ժամանակ պարզ դարձավ, թե ով ինչի է գնացել Խորհրդարան»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ