Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ պատգամավոր. ԲՀԿ-ի՝ այլընտրանք դիրքորոշումը ՀԱԿ-ից ընտրազանգված է տարել (Տեսանյութ)

Հունիս 02,2012 14:49

արխիվային լուսանկար

ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի համար քաղաքական դաշտը դեռ հստակեցված չէ, բայց հստակ է մի բան՝ առ այսօր ՀԱԿ-ի բոլոր քայլերը արդարացված են: «Իշխանությունը մոնոլիտ չէ, կոալիցիա չի ձեւավորվել, դրա արդյունքում մեր պայքարի վեկտորն ուղղված է դեպի Սերժ Սարգսյանը»,- Aravot.am-ին ասաց տիկին Սարգսյանը՝ ՕԵԿ-ը որպես կոալիցիոն գործընկեր չդիտարկելով. «Լրջագույն ձեռքբերում է, երբ իշխանության 2 մեծագույն հատված չկարողացան միասնական կոալիցիայի մեջ մտնել, Բարգավաճը առ այսօր դեռ չի հայտարարել ՝ սատարելու է Սերժ Սարգսյանին»:

«Ուրեմն խաղի կանոնները կարող են փոխվել, եւ Բարգավաճը, չեմ բացառում, որ կարող է ինքնուրույն քայլեր դրսեւորել»,- հավատում է տիկին Սարգսյանը:

Նա նաեւ խոստովանեց, որ ԲՀԿ-ն ԱԺ ընտրություններում ՀԱԿ-ին խանգարել է.«Շատ տեղերում, որտեղ չի ունեցել մեծամասնական թեկնածու, ամեն դեպքում, փորձել է աջակցել ՀԱԿ-ին: Գիտեք ինչ, որ ներկայացել է այլընտրանք, բնականաբար, ժողովրդի մի հատված, մտածում էր՝ ինչ տարբերություն ՀԱԿ-ի՞ն ձայն տա, թե՞ ԲՀԿ-ին»: 
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930