Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բոլոնյան համակարգից գո՞հ են, թե՞ դժգոհ

Հունիս 02,2012 14:45

Բոլոնիայի գործընթացը միջպետական նախաձեռնություն է, որ մեկնարկել է 1999 թվականին:  Գործընթացի նպատակն է եղել մինչև 2010թ-ը ստեղծել Եվրոպական բարձրագույն կրթության տարածք: Գործընթացին անդամակցում են 47 երկրներ: Հայաստանը Բոլոնիայի գործընթացին միացել է 2005 թվականից: Այլ բան է, թե որքանով են ուսանողներն ու դասախոսները տեղեկացված, ճիշտ համարում նման կրթական համակարգը եւ աշխատում այս համակարգով:

Բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող ուսանողները այժմ ըստ այս համակարգի` պատրաստվում են հունիսյան քննություններին: «Այս տարի չորս քննություն ունեմ երկու-երեք օրը ընդմիջումով: Սեմեստրի ընթացքում քսանից ավելի միջանկյալ գրավոր քննություններն էլ չասեմ: Դեռ մեկը չավարտված սկսվում է մյուսը: Երբեմն այնպիսի տպավորություն է, որ ավելի շատ քննություններ ենք տալիս, քան ինչ- որ բան սովորում»,-ասում է 3-րդ կուսի ուսանողուհի Աննա Գրիգորյանը: Դասախոս, հոգեբան Կարինե Նալչաջյանը կարծում է, որ այս համակարգն ունի մի շարք թերություններ. «Կան առարկաներ, որտեղ քննությունները  պետք է լինեն  ոչ թե գրավոր, այլ բանավոր տեսքով, բայց համակարգը թույլ չի տալիս: Ինչպե՞ս կարելի է հռետորական արվեստը քննություն հանձնել գրավոր»,-ասում է նա: Այնուամենայնիվ, տիկին Նալչաջյանը առանձնակի ուշադրություն է դարձնում գրավոր քննություններին, բայց այս դեպքում էլ առաջ են գալիս այլ կարգի խնդիրներ: Ըստ նրա, այսօր բարձրագույն ուսումնական հաստատությունները երբեմն չեն կարողանում ապահովել գրավոր քննության օբյեկտիվությունը. «Լսարանները փոքր են, նույն սեղանի շուրջ նստում են երկու, երեք, ինչո՞ւ չէ, նաեւ չորս ուսանող. սկսում են  միմյանցից արտագրել, հուշել: Այս դեպքում հսկողությունը դասախոսի կողմից բարդանում է»,- ասում է նա:

Նախորդ նյութում անդրադառնալով, թե ինչու՞ են երիտասարդները լքում Հայաստանը, հարցման մասնակից յուրաքանչյուր երկրորդ երիտասարդ գերապատվությունը տալով արտասահմանյան բուհերում առկա կրթությանը, համարվում է երկրից հեռանալու առաջնային պատճառներից մեկը: Տիկին Նալչաջյանը կարծում է, որ սա հենց համակարգի խնդիրն է, եւ այն ավելի խորքային բնույթ ունի. «Լավագույն ուսանողների ուղարկում են արտերկիր կրթությունը շարունակելու, դրանով իսկ թերարժեքություն ստեղծելով մեր կրթական համակարգի նկատմամբ»,-ընգծում է նա:

Քրիստինա Միրզոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930