Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը մանդատի հարցը դրել է վարչության քննարկմանը, իսկ նախագահ չի ուզում դառնալ

Հունիս 02,2012 14:40

 

Այսօր «Ժառանգության» համագումարում իր մանդատի հարցը Րաֆֆի Հովհաննիսյանը թողեց վարչության որոշմանը: Լրագրողների հետ ճեպազրույցում նա նշեց, որ վարչության կազմը հիմա պիտի ընտրեն, նոր վարչությունը կգումարի իր առաջին նիստը, որտեղ որոշում կկայացնի ԱԺ-ում «Ժառանգության» մասնակցության բանաձեւը. «Այն կդիտարկի նաեւ իմ դիրքերը: Ինչպես նախընտական համամասնական ցուցակը որոշվեց կոլեգիալ հավաքական որոշմամբ, նույն կերպ այդ հարցը կլուծվի ոչ թե այս կամ այն թեկնածուի, պատգամավոի անհատական ցանկությամբ, այլ նույն կոլեգիալ նիստով:«Ժառանգություն» կուսակցության նորընտիր վարչությունը իմ մանդատի հարցը կքննարկի եւ եթե իմ առաջարկներին հաղորդակից կլինի, մենք վերկուսակցական նոր ուժի կերտման ուղղությամբ քայլեր կկատարենք: Ես կարող էի որպես անհատ որոշել, բայց ես ցանկացել եմ, որ դա որոշվի մեր վարչության կոլեգիալ որոշմամբ, ինչպես համամասնական ցուցակը»:

Հարցին՝ ինչո՞ւ ներկա չէիք ԱԺ անդրանիկ նիստին՝ նա պատասխանեց. «Հերթական անգամ, ցավոք, ունենք հերթական դե ֆակտո խորհրդարանը, այդ երկու բաղադրատարրերը կողք կողքի դնելով՝ դուք կարող եք հասկանալ, թե ինչու ներկա չէինք»: Նախագահական ընտրություններին իր թեկնածության հավանականության առնչությամբ Րաֆֆի Հովհաննիսյանը ասաց, որ ինքը նախընտրում է լրիվ ուրիշ մարդու թեկնածություն պաշտպանել: Թե ով է նա՝ չասաց՝ նշելով. «Իմ նախընտրությունը քիչ է: Հիմա ես հիմք կամ հնարավորություն չունեմ անհատական կարծիք հայտնելու: Ես հավատացած եմ՝ հավաքական թեկնածու պիտի լինի, կարող է ձեզնից մեկը լինի»:

Հարցերին, եթե դեմ էիք ընտրությունների արդյունքներին՝ փողոց ինչո՞ւ դուրս չեկաք, ինչո՞ւ չմիացաք ՀԱԿ-ին՝ ՍԴ դիմելու հարցում՝ պարոն Հովհաննիսյանը նշեց. «Մենք ողջունում ենք ՀԱԿ-ի քայլը, որը ինքը միակը եղավ դիմելու ՍԴ: Թեեւ այնտեղ էլ ապացուցողական շեմերի խնդիր կար, ավելի կազմակերպված, ավելի համալիր աշխատելու խնդիր կար, բոլոր դեպքերում ես ողջունում եմ այդ քայլը, գոնե այդ առումով ավելի կազմակերպված էին, քան մնացածը: Եթե «Ժառանգության» վարչությունը ընդունի իմ առաջարկները, ներկա կլինի բոլոր ճակատներում՝ փողոցում, ԱԺ-ում, պուրակներում, թե հրապարակներում»:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանի, Ալեքսանդր Արզումանյանի բացակայությունը համագումարին պարոն Հովհաննիսյանը բացատրեց այսպես. «Իրենց վարչության անդամները ներկա են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930