Հայտնի փոփ-աստղը խոստացել է պատերազմ հայտարարել իսկական ապակու դեմ այն բանից հետո, երբ Փարիզում ունեցած համերգի ընդմիջմանը բեմից իջնելիս գլխով բախվել է ապակե թափանցիկ միջնապատին:
Դեւիդ Բեքհեմի ընկերը, ճիշտ է, ելույթը շարունակել է, բայց համերգի ավարտին բժիշկները նրա մոտ գլխուղեղի ցնցում են արձանագրել: «Դեռ կհանդիպենք, Ապակի: Ես վրեժխնդիր եմ լինելու: ԲԻԲԵՐՆ ընդդեմ ԱՊԱԿՈՒ», – Twitter-ի իր էջում գրել է երգիչը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ