Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը Հովիկ Աբրահամյանին կոչ է անում տղամարդկություն ունենալ

Հունիս 02,2012 13:01

«Նրանք ովքեր խոսում են չմեռնող ճշմարտոթյան մասին, թող իրենք ունենան այդ տղամարդկությունը՝ բացահայտելու ճշմարտությունը: Պաշտոնյաները, կուսակցապետերը փորձեցին մեղսակիցներ գտնել իշխանության դաշտում: Այո՛ ճշմարտությունը չի մեռնում, բայց եթե ասում ես, ասա այդ ճշմարտությունը եւ ժողովրդին հիմարի տեղ մի դիր»,- այսօր «Ժառանգություն» կուսակցության համագումարին իր ելույթում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Այս խոսքերն ակնհայտորեն վերաբերում էին Հովիկ Աբրահամյանին, որը ԱԺ անդրանիկ նիստում ԱԺ նախագահ ընտրվելուց հետո նստելով աթոռին՝ ասաց. «Ճշմարտությունը հիվանդանում է, բայց չի մահանում»: Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում նշեց. «Քաղաքացիական այն բանակը, որը գնաց եւ քվեարկեց ոչ որպես ստրուկ, այլ՝ որպես հայ մարդ, հայ քաղաքացի մեծագույն արժեքն է: Մենք հերթական անգամ դեմ հանդիման ելանք դե ֆակտոյի եւ դե յուրեի ջրբաժանի: Եթե լիներ դե յուրե՝ իրավացի ընտրություն, եւ ժողովուրդը քվեարկեր որպես քաղաքացի՝ ամեն մեկը կատարեր իր պարտականությունը՝ հիրավի «Ժառանգություն» ցուցակը կունենար մեր նախատեսած 25 տոկոսը եւ ընդդիմադիր  մեր գործիչների հետ մենք կկազմեինք որակյալ մեծամասնոթյուն: Ո՞վ հաղթեց եւ ո՞վ պարտվեց: Այդ ո՞ր կուսակցությունն է, փոքրիկ հրճվանք ապրող խմբակն է, որ ասում է, որ հաղթեց: Որովհետեւ այս ընտրությամբ պարտվեց ողջ Հայաստանը եւ ողջ  ժողովուրդը: Ընտրակաշառքը, որը համատարած էր, պետական ռեսուրսները, պաշտոնները, փողերը, ծառայությունները ուղղվեցին հատվածական, կուսակցական նպատակների համար՝ նաեւ քաղաքական բարեգործության տեսքով, եւ իսկապես մեզ մոտ զարգացավ ահազանգային իրավճակ, մի մեղսակցության պաշտամունք»: Ըստ նրա՝ գյուղապետերի, մարզպետների միջոցով, փողով, սպառնալիքով ակնարկով, մեր անվտանգության ծառայությւոնների մասնակցոււթյամբ, գրանցմամբ եւ ուղեկցությամբ են անցկացվել ընտրությունները՝ մի շարք խախտումներով: Նա անդրադարձավ նաեւ Սփյուռքին՝ նշելով, որ այն հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիները, ովքեր ոչ իրենց բարի բախտով գտնվում են այսօր ՌԴ-ում, Եվրոպայում, Ամերիկայում, չկարողացան իրացնել իրենց սահմանադրական իրավունքը. «Քաղաքացիներին սորտավորեցին ու տարբերակեցին: Սա բերեց ցուցակների խախտման, չարաշահման, ամենաահավորը՝ մեր հպարտության  աղբյուր զինվորները հերթական անգամ որոշ հրամանատարների ուղեկցությամբ գնացին եւ խախտեցին Սահմանադրությունը, որի պաշտպանն են իրենք: Ահազանգ է ապրում մեր երկիրը»: Անդրադառնալով մանդատը վերցնելուն՝ նա ավելացրեց. «Մենք գնահատում ենք յուրաքանչյուր  ձայն, որ տրվեց «Ժառանգության» օգտին:  Դե ֆակտո հերթական խորհրդարանում Ժառանգության ներկայացուցիչները պետք է դե ֆակտո պաշտպանեն Հայաստանի գիտազուրկ, իրավազուրկ հայաստանցիների շահերը: Անհրաժեշտ է, որ Ժառանգությունը եւ բոլոր կուսակցությունները դուրս  գան ինքնահավան հատվածապաշտական ինքնագնահատման իլյուզիայից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930