«УДАР» քաղաքական կուսակցության առաջնորդ, գերծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոն պարտվել է դատարանում:
Կիեւի Պեչորայի շրջանի դատարանը բավարարել է քաղաքապետ Լեոնիդ Չերնովեցկու՝ պատիվը, արժանապատվությունը եւ գործնական հեղինակությունը պաշտպանելու հայցն ընդդեմ Վիտալի Կլիչկոյի: Կլիչկոյի կուսակցությունում նշում են, որ դատարանն այդպիսով որոշում է կայացրել, թե Չերնովեցկին Կիեւը ղեկավարելու տարիների ընթացքում մայրաքաղաքին ոչ մի վնաս չի պատճառել: Չերնովեցկին Կլիչկոյից պահանջում է նաեւ, որպեսզի նա «Զերկալո նեդելի»-ում հերքի այդ թերթում հրապարակած իր ինֆորմացիան, իբր իր քաղաքապետ լինելու տարիներին գողացվել է ավելի քան 70 միլիարդ գրիվնա:
Վիտալի Կլիչկոն պատրաստվում է դիմել վերաքննիչ դատարան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ