Առաջին միջին քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Ֆլոյդ Մեյվեյզեր կրտսերին իրավապահ մարմինները բանտ են նստեցրել: 35-ամյա բռնցքամարտիկը ճաղերի ետեւում անցկացնելու է 87 օր:
Մեյվեյզերն անկանխատեսելի մարդ է, իսկ զայրույթի պահին՝ վտանգավոր, եւ ոչ միայն ռինգում: 2003 թվականի դեկտեմբերին նա ծեծել էր մորն ու իր երեխաներին: Եվ այն ժամանակ սկսված դատավարությունը շատ երկար էր ձգձգվել: Միայն ութ տարի հետո դատարանը նրան ագրեսիվ պահվածքի մեղադրանքով դատապարտեց 3 ամսով եւ տուգանեց $ 2,5 հազար: Ի դեպ, սկզբնապես բռնցքամարտիկին սպառնում էր 37 տարվա ազատազրկում, սակայն նա զղջացել էր եւ դատարանն էլ նրա հանդեպ ներողամիտ է գտնվել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ