Գավառի մանկատանն այսօր ապրում է 77 երեխա: Մանկատան բնակիչներից ամենակրտսերը 4 տարեկան է, ավագը` 18: Երեխաների պաշտպանության միջազգային օրվա շրջանակներում մանկատան բնակիչները, կառույցի աշխատակիցները տնօրեն Նիկոլայ Նավբանդյանի ուղեկցությամբ իրենց տոնը նշեցին մայրաքաղաք Երեւանում:
Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը` մանկատան սաները կեսօրից սկսած իրենց օրն անցկացրել են անգլիական այգում, ուր կազմակերպվել էր տոնախմբություն: Փոքրիկներն այգում երգել են, պարել, լուսանկարվել մուլտհերոսների հետ, մասնակցել հացկերույթին: Մանկատան շնորհալի սաները մայրաքաղաքում հանդես են եկել երաժշտական կատարումներով:
Միջոցառումը կազմակերպել էին «Նունյոս» Հայ-Շվեդական բարեգործական հիմնադրամը, ֆրանսիական «Սաուղ» եւ «Օրանժ» ընկերությունները: Անգլիական այգում փոքրիկների ուրախությունը շարունակվել է «Փրկենք երեխաներին» կազմակերպության կողմից: Մանկատան սաների տոնը նախապես նշվել է նաեւ իրենց հարազատ հարկի ներքո: Գավառի մանկատան սաների համար առավոտյան կազմակերպվել է տոնական հյուրասիրություն, նրանք նաեւ քաղցրավենիքներ են նվեր ստացել:
Կարդացեք նաև
Անի ՊՈՂՈՍՅԱՆ