Երգիչ Ջասթին Բիբերին սպառնում է մինչեւ 6 տարի ազատազրկում այն բանի համար, որ վերջինս հարձակվել է պապարացիներից մեկի վրա: Ականատեսները պնդում են, որ երգիչն ամենեւին էլ մեղավոր չի եղել, պարզապես պապարացին է ամեն կերպ փորձել լուսանկարել Բիբերին ու Սելենային` կինոթատրոն մտնելիս: Նա հետապնդել է աստղային զույգին մի քանի ժամ շարունակ, ինչն էլ նյարդայնացրել է Բիբերին: Ըստ շրջանառվող լուրերի՝ պապարացին փորձում է գումար աշխատել իրեն հարվածած երգչի միջոցով, ինչի հետ կապված էլ արդեն մի քանի օր է բժիշկներiց տեղեկանքներ է հավաքում իր ստացած վնասվածքների մասին:
Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ