NBA-ի նախկին աստող Ալեն Այվերսոնն իր հինգ երեխաների մայր, նախկին կնոջ մեղադրանքով դիմել է ոստիկանություն:
TMZ-ի փոխանցմամբ, «Ֆիլադելֆիայի» նախկին պաշտպանը Ասիա Մրցաշրջագայությունից վերադառնալով իր տունն ամբողջովին թալանված է հայտնաբերել: Նրա նախկին կինը՝ Թավանան, որի հետ միասին հինգ երեխա են լույս աշխարհ բերել, տարել էր թանկարժեք կահույքը, արվեստի գործերը եւ մեծ գումար: Այվերսոնը մի քանի անագամ դիմել է Թավանային՝ առաջարկելով տարած ապրանքը ետ բերել, սակայն Թվանան կտրականապես մերժել է: Բասկետբոլի աստղն էլ հարկադրված դիմել է դատարան՝ պահանջելով կողոպտչին բանտ նստեցնել՝ թեկուզ, այնքան ժամանակ, մինչեւ ինքն իրերը ետ ստանա: Նա դատարանից պահանջել է նաեւ, որպեսզի Թավանային արգելվի իր տուն մտնել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ