Լրահոս
Օրվա լրահոսը

Բիշարյան. «Քեզ ո՞վ ասաց, որ ՀՀԿ-ն ինձ չի պաշտպանել»

Հունիս 01,2012 19:26

Նախընտրական շրջանում Շենգավիթում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը  կոչ արեց Երեւանի թիվ 11 ընտրատարածքում քվեարկել ոչ թե հավատարիմ կոալիցիոն գործընկերոջ՝ ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանի, այլ՝ ԲՀԿ թեկնածու Գրիգորի Մարգարյանի օգտին (Բելաջիոյի Գրիշ):

Այս առնչությամբ Aravot.am-ը Հեղինե Բիշարյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ ՀՀԿ-ն այդպես վարվեց Ձեր հետ եւ չպաշտպանեց Ձեր թեկնածությունը: Տիկին Բիշարյանը պատասխանեց. «Իսկ քեզ ո՞վ ասաց: Ինձ բոլոր կուսակցություններից պաշտպանել են: Գիտեք ինչ, մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներին, անկախ նրանից, թե նա որ կուսակցության ներկայացուցիչ է, բոլոր կուսակցություններից էլ պաշտպանում են: Չի կարելի այդպես մտածել»: Մեր հարցին՝ բայց այդպես հայտարարվեց չէ՞, տիկին Բիշարյանը պատասխանեց. «Այո, հայտարարել են, բայց ես բավականին շատ ձայներ եմ հավաքել, որը տարբերվել է «Օրինաց երկրի» ձայներից: Սա նշանակում է, որ ինձ ձայն են տվել տարբեր կուսակցություններից: Հայտարարությունը կապ չունի, դա քաղաքական պայմանավորվածություն է, որը կապ չունի ընտրության հետ: Մարդը ընտրել է ինձ: Եթե 12 հազար 500 մարդ ընտրել է Հեղինե Բիշարյանին, նշանակում է՝ այնտեղ կան տարբեր կուսակցություններ, որովհետեւ ՕԵԿ-ն այդքան ձայն չուներ, որ ես մտածեմ 12.500-ն էլ «Օրինաց երկիր» կուսակցության անդամներ են: Սա նշանակում է, որ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներին, անկախ իրենց կուսակցական հայացքներից, ընտրում է տվյալ տարածքի քաղաքացին»:

Հռփիսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930