Լրահոս
Օրվա լրահոսը

Բիշարյանը հաստատում է Իշխան Խաչատրյանի հայտարարությունը. «Այո՛, ընտրակաշառքներ եղել են»

Հունիս 01,2012 19:10

Aravot.am-ը ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանից հետաքրքրվեց՝ դուք կիսո՞ւմ եք Ձեր պատգամավորի հայտնած այն տեսակետը, որ առավելագույն ձայներ հավաքած քաղաքական ուժերը ընտրակաշառք են բաժանել, դրա համար էլ ՕԵԿ անդամների մի մասը, գայթակղվելով՝ իրենց չի ընտրել: Հիշեցնենք, որ իր վերջին ասուլիսում այդպիսի հայտարարություն էր արել ՕԵԿ պատգամավոր Իշխան Խաչատրյանը:

Հեղինե Բիշարյանը պատասխանեց. «Իշխան Խաչատրյանը խոսել է որպես մեծամասնական թեկնածու՝ իր ընտրատարածքում, եւ նա ասել է այն, ինչ տեսել է»: Մեր հարցին՝ դա չի՞ տարածվում կուսակցության կարծիքի վրա, տիկին Բիշարյանը պատասխանեց, որ՝ ոչ. «Ինքը խոսել է եւ ներկայացրել իր կարծիքը: Բայց ես՝ որպես նույնպես մեծամասնական ընտրակարգով թեկնածու, ես պետք է ասեմ, որ այո՛ ընտրակաշառքներ եղել են, ո՞վ է զարմանում դրա վրա, կա՞ զարմացող»:

Հռփիսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930