Կորեայում երեխաների ծնուննդը գրանցում են ոչ թե նրանց ծննդյան օրը, այլ այն ժամանակ, երբ մայրը հղիանում է:
17-րդ դարում Լյուդովիկ XIV-ը, որոշելով իր երեխայի դաստիարակության հիմքում դնել ընթերցանությունը, հրամայեց կառուցել հունահռոմեական ոճի հսկայական գրադարան: Սակայն կառուցման գործընթացն ու գրքերի մեծաթիվ քանակը խանգարեցին թագավորի մտադրության իրականացմանը, քանի որ երբ գրադարանը եկավ վերջնական տեսքի Լյուդովիկ XIV-ի որդին արդեն 28 տարեկան էր:
Եթե մոր արյան խումբը I-է հորինը II, իսկ երեխայինը III, ապա դա ամենեվին էլ չի նշանակում, որ երեխան ուրիշից է, քանի որ լինում են դեպքեր, երբ փոքրիկի արյան խումբը ստացվում է ծնողների արյան խմբի գումարից:
Չինաստանում տղա երեխաների թիվը 20 միլիոնով ավել է աղջիկներից: Պատճառը չինական իշխանությունների կողմից հաստատված օրենքն է, որով հասկանալի պատճառով զույգը կարող է ունենալ ընդամենը մեկ երեխա: Այդ իսկ պատճառով չինացիները, գերադասելով ունենալ տղա երեխա, շատ հաճախ դադարեցնում են հղիությունը, երբ իմանում են, որ ծնվելու է աղջիկ:
Ճապոնացիները միշտ էլ տարբերվել են իրենց յուրահատկությամբ տարբեր բնագավառներում: Այնտեղի ուսումնական կենտրոնների դիմաց հատուկ հեծանիվների կայանման համար նախատեսված վայրում կա 2 ցուցատախտակ, որում պատկերված են հեծանիվի նկարներ եւ մասնավորապես գրված. «Այսպես են լավ երեխաները կայանում իրենց հեծանիվները», իսկ մյուս ցուցատախտակին, որտեղ պատկերված է ուղղակի շպրտված հեծանիվի նկար, գրված է. «Այսպես լավ երեխաները չեն կայանում իրենց հեծանիվները»:
Անդրանիկ Ջալալյան