Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ քաղաքացիները կարող են ստանալ կենսաչափական կողմնորոշիչներով փաստաթղթեր

Հունիս 01,2012 16:47

Հունիսի 1-ից Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են ձեռք բերել կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրեր եւ նույնականացման քարտեր: Այդ կապակցությամբ էր  ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսը, որին մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը, ԱՎՎ պետ Հովհաննես Քոչարյանը, ՀՀ-ում  Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչիսնկին եւ նույնականացման ժամանակակից փաստաթղթերի ներդրումն  իրականացնող «Լեհաստանի արժեթղթերի արտադրության ֆաբրիկա»  ընկերության նախագահ Քշիշտոֆ Ժարնոտալին:

Ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը ներկայացնելով նորամուծության առանձնահատկությունները՝ նշեց, որ նույնականացման քարտը պարունակելու է քաղաքացու տվյալների էլեկտրոնային պահոց,  որտեղ ամրագրվելու են օրենքով նախատեսված տվյալներ: Կեսաչափական անձնագրերի էլեկտրոնային  պահոցում  ամրագրվելու  են տեղեկություններ անձի վերաբերյալ, այդ թվում՝ քաղաքացու թվայնացված լուսանկարը, ստորագրությունը, մատնադրոշմները: Նա նաեւ ընդգծեց, որ  այդ տվյալների  պաշտպանվածությունն ապահովված  է:  «Այս փաստաթղթերը նաեւ մուտքի  արտոնագրերի տրամադրման  դյուրացման խնդիր են լուծում,- ասաց Արթուր Օսիկյանը: – Սա մեծ համակարգ է, նորամուծություն, բարեփոխում՝ մի շարք առումներով»:

Նշենք, որ քաղաքացիները ժամանակակից փաստաթղթերը ստանալու են կամավորության  սկզբունքով:

Լեհական ընկերության ղեկավար Ժարնոտալին իր խոսքում ասաց, որ անձնական տվյալների գողությունը, փաստաթղթերի նույնականցումը ժամանակակից պետություններին սպառնացող հանցատեսակ է, իսկ այս փաստաթղթերը գրեթե անհնար են դարձնում այդ ճանապարհով կատարվող հանցագործությունները:

Բարձր գնահատելով հայ-լեհական համագործակցությունը՝ էլեկտրոնային նույնականացման համակարգի եւ կենսաչափական կողմնորոշիչներով անձնագրերի ներդրումը կարեւորեց նաեւ ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին:

Բարի երթ մաղթենք արդիական տեխնոլոգիաների կիրառմամբ ստեղծված նույնականացման ժամանակակից փաստաթղթերին:

 

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930