Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2 թեկնածու է հայտ ներկայացրել՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վաղարշակ Մադոյանը եւ ռեկտորի պաշտոնակատար Գայանե Գասպարյանը։
Ռեկտորի մրցույթը տեղի կունենա հունիսի 12-ին։ Նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը չի առաջադրվել։ Նա այսօր «Ա1+»-ին հայտնեց, որ անհասկանալի կլիներ, եթե ինքն իր թեկնածությունը առաջադրեր։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ