«Երեւանգազ» ընկերության աշխատակիցների աշխատավարձները կրճատվել են 30 հազար դրամով՝ գազի դիմաց վարձավճարները մասամբ հավաքագրման համար։
Իրենց բողոքն արտահայտելու համար ընկերության Ավան եւ Զեյթուն մասնաճյուղերի աշխատակիցներն այսօր Կառվարարության շենքի մոտ էին:
«125 հազար մեր աշխատավարձն էր, հիմա 98 հազար»,- ասաց ակցիայի մասնակից Կարինե Պետրոսյանը։
125 հազար աշխտավարձ ստացող տեսուչները հիմնականում ունեն բարձրագույն կրթություն, սակայն չեն կարողանում հոգալ օրվա հացի խնդիրը: «Վարկեր ունենք վերցրած, պահում ենք անչափահաս եւ հաշմանդամ երեխաների»,- նշում էին նրանք։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ