Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր կառավարությունը՝ հունիսի 10-ից հետո՞

Հունիս 01,2012 15:37

ՀՀԿ Գործադիր մարմնի եւ խորհրդի նիստերը, որոնց ժամանակ կհստակեցվեն նոր կառավարության պորտֆելների հարցերը, ամենայն հավանականությամբ տեղի կունենա հունիսի 10-ից հետո: Մեր ունեցած տեղեկություններով, նախագահը նոր կառավարության հարցում հստակեցումներ անելիս չի շտապում: Նկատենք, որ նորընտիր խորհրդարանի առաջին նիստից հետո նոր կառավարության ձեւավորման համար 50 օր ժամանակ կա, սակայն այդքան չի ձգձգվի:

ԲՀԿ-ի՝ կոալիցիայից հրաժարվելուց հետո, կառավարական բոլոր պորտֆելները  բաժին կհասնեն ՀՀԿ-ին: ՀՀԿ մամուլի խոսնակը նախորդ օրն արդեն հաստատեց, որ ՕԵԿ-ը պահպանելու է իր երեք պորտֆելները: Դրանք ավելացնելու հավակնություններ ՕԵԿ-ում չեն դրսեորել, ՀՀԿ-ն էլ նման առաջարկով չի դիմել ՕԵԿ-ին: Սակայն ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը «կփոխանակվեն» նախարարական պորտֆելներով:

Aravot.am-ի ունեցած տեղեկություններով, ՀՀԿ-ն ՕԵԿ-ից կվերցնի տրանսպորտի եւ կապի նախարարությունը, փոխարենը ՕԵԿ-ին կտրվի ԲՀԿ-ի թողած աշխատանքի եւ սոցիալական ապահովության կամ քաղաքաշինության նախարարությունը: Արտակարգ իրավիճակների եւ գյուղատնտեսության նախարարությունները կմնան ՕԵԿ-ին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930