Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիլիպ Լեֆոր. «Մադրիդյան սկզբունքները լուրջ այլընտրանք են առկա իրավիճակի համար»

Հունիս 01,2012 15:27

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լրջորեն սահմանափակում է Հայաստանի զարգացման հնարավորությունները, բարեկեցության հասնելու հնարավորություններն ու նաեւ այս աշխարհագրական միջավայրում ինտեգրվելու հնարավորությունները»,- հայտարարեց Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը:

Եվրամիության հատուկ ներկայացուցչի պատկերացմամբ՝ չկա անլուծելի հակամարտություն, անկախ դժվարություններից, ձգձգվածությունից, ու իր խոսքով ասած՝ հակամարտության ցավոտ լինելուց: «Միշտ էլ կա ելք: Հակամարտությունից հետո կյանքը շարունակվելու է: Այլընտրանք կա, ավելի պայծառ ապագա, ձեր եւ Ադրբեջանի ժողովուրդների համար: Կարծում եմ՝ այլընտրանքն ավելի լավ է, քան շփման գծի երկայնքով դիպուկահարների կրակոցներ ստանալը»,- հավելեց Լեֆորը՝ ավելացնելով, որ Հայաստանի պարագայում ամենահարմար տարբերակը Մադրիդյան սկզբունքներն են: «Մադրիդյան սկզբունքները լուրջ այլընտրանք են առկա իրավիճակի համար, իսկ Եվրամիությունը պատրաստ է օգնել, օժանդակել, որպեսզի դրանք կյանքի կոչվեն»,- ավելացրեց Լեֆորը՝ խորհուրդ տալով շատ չհենվել միջազգային գործընկերների վրա, քանի որ վերջիններս ամենազոր եւ անմենակարող չեն:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930