Այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրը յուրօրինակ ձեւով նշվեց «Օրրանում»: Վերջինս «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի հետ համատեղ գունեղ միջոցառում էր կազմակերպել կարիքավոր եւ հաշմանդամ երեխաների համար:
Սկսած ժամը 14-ից, «Արմենիա Մարիոթի» շեֆ խոհարար Ռոլֆը հայ աստղերի հետ միասին «հոթ-դոգ», համբուրգեր եւ աղցաններ էր պատրաստում փոքրիկների համար:
«Արմենիա Մարիոթի» գլխավոր տնօրեն Ամիր Միրոնը ասաց, որ զգացված է երեխաների ժպիտներից՝ եւս մեկ անգամ ընդգծելով սոցիալական պատասխանատվության կարեւորությունը Հայաստանում:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է «Օրրան» բարեգործական կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանին, նա գիտի՝ ինչպես տոն ստեղծել երեխաների համար:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ