Սեպտեմբերի 9-ին Կապանում նշանակված են համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ: Նույն օրը, մարզկենտրոնից բացի, քաղաքապետի եւ համայնքի ավագանու ընտրություններ կանցկացվեն նաեւ մարզի մյուս քաղաքներում` Քաջարանում, Մեղրիում, Ագարակում, Սիսիանում եւ Դաստակերտում: Իսկ Գորիսում այդ օրը կանցկացվեն միայն համայնքի ավագանու ընտրություններ, քանի որ Գորիսում քաղաքապետի ընտրությունն անցկացվել է 2010թ. հունիսի 20-ին եւ քաղաքապետի պաշտոնավարման ժամկետը դեռ չի լրացել:
Սեպտեմբերի 9-ին Սյունիքի մարզում, ընդհանուր առմամբ, ՏԻՄ հերթական ընտրություններ կանցկացվեն 109-ը համայնքից 94-ում:
Հերթական ընտրությունները 54 համայնքներում կանցկացվեն Գորիսի եւ Սիսիանի տարածաշրջաններում, իսկ Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններում համայնքի ղեկավար ու ավագանի կընտրեն 40 համայնքների բնակիչները: Սյունիքի 94 համայնքներից 76-ում նշանակված են համայնքի ղեկավարի եւ ավագանու, 6-ում` համայնքի ղեկավարի, իսկ 12-ում` համայնքի ավագանու ընտրություններ:
Սեպտեմբերի 9-ին ընտրված համայնքի ղեկավարներն ու ավագանու անդամներն իրենց պաշտոններին կանցնեն նոյեմբերի 13-ից:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ