«Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշումը՝ ոչ թե ընդդիմություն, այլ այլընտրանք իշխանությանը, «Ժառանգություն» կուսակցության նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանի համոզմամբ՝ խորամանկ քայլ է: «Հասարակությունը պետք է պատրաստ լինի ամենատարօրինակ սցենարների: Այսինքն՝ հանդես գալով թեկուզ անկեղծ հայտարարություններով, բոլոր դեպքերում, խորքային առումով ԲՀԿ-ն չկարողանա ակնթարթի մեջ դառնալ հասարակական շահի կրող»,- Aravot.am-ին ասաց տիկին Ալավերդյանը:
Մեր հարցին, թե իրենց այլընտրանք կոչելով, մեծանո՞ւմ է հավանականությունը, որ, լուրերի համաձայն, 6 ամիս անց կրկին կմտնեն կոալիցիա, տիկին Ալավերդյանն ասաց.«Այլընտրանք մնալու ու կոալիցիա մտնելու արանքում կան շատ-շատ գունապնակի մեջ տարբերակներ: Կամ հասարակությունը այդպես էլ անտեղյակ է մնալու, կամ միայն մասնակի է տեղյակ լինելու, թե ինչպիսին են իրականում այն խորքային հարաբերությունները, գործընթացները»:
Տիկին Ալավերդյանը կարծում է ՝ 6 ամսից հետո կտրուկ փոփոխություններ տեղի չեն ունենա. «Այլ պետք է ունենան խորքային, հնարավոր է՝ բավականին բարդ բանակցություններ»:
Նա մանրամասնեց, որ խոսքը գնում է նախագահի թեկնածության մասին, իսկ ԲՀԿ-ի թեկնածուի ամենահավանական տարբերակը տիկին Ալավերդյանը գործող նախագահի թեկնածությունը սատարելն է համարում. «Բանակցությունների ընթացքում կօգտագործվեն իրականում գոյություն ունեցող որոշ փաստարկներ, որոնք կապված են տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական խնդիրների հետ, չի բացառվում, որ կկարողանան գալ ինչ-որ հայտարարի»:
Կարդացեք նաև
Բայց տիկին Ալավերդյանը կարծում է, որ ԲՀԿ-ն չի կրկնելու ՕԵԿ-ի սինդրոմը, գնալու է ավելի վատ գործընթացով :
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ