Մայրաքաղաքի կենտրոնում գտնվող բակերից մեկում կայացած կիսաեզրափակիչ հանդիպումներում Գյումրիի թիվ 15 դպրոցի ֆուտբոլի թիմը 20:4 խոշոր հաշվով հաղթեց Գորիսի թիվ 6 դպրոցին, իսկ Մարտունու թիվ 3 դպրոցը, համառ պայքարում, 8:7 հաշվով առավելության հասավ Հրազդանի թիվ 11 դպրոցի նկատմամբ: Այսպիսով, հունիսի 3-ին «Փյունիկ» ՄԱ խաղադաշտում հաղթող թիմերը կպայքարեն գլխավոր մրցանակի` «ՀՖՖ/Կոկա-Կոլա գավաթ 2012» գավաթի եւ ոսկե մեդալների համար, իսկ պարտվողները կորոշեն 3-րդ մրցանակակրին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ