Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյանը առաջարկում է գտնել խորքային խնդիրները

Հունիս 01,2012 14:26

Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանությունը, մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի գնահատմամբ, բավարարից շատ հեռու է: Ըստ տիկին Ալավերդյանի, ամենից շատ ոտնահարվում է երեխաների կյանքի իրավունքը ՝ հատկապես առողջական ու բնակարան ունենալու մասով: «Երեխաները պետք է ունենան արժանապատիվ կյանք: Աղքատ երեխաների տոկոսն ավելի բարձր է , քան աղքատ բնակչությանը: Ստացվում է՝ մեր երեխաների կեսից ավելիի սոցիալական իրավունքները ոտնահարված են, նրանց չենք տանում դեպի այդ իրավունքների իրականացման հնարավորությունը»,- այսօր

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առիթով «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց տիկին Ալավերդյանը:

Նրան նաեւ մտահոգում է երեխաների աշխատանքային չարաշահումը. առջեւում ամառ է ու անչափահասների աշխատանքային չարաշահման ռիսկն, ըստ նրա, ավելի է մեծանում.«Մեզ մոտ աշխատանքային իրավունքները պահպանված չեն անգամ կայացած խավի մոտ, ուրեմն պատկերացրեք երեխաներինը: Այստեղ երկու խնդիր կա՝ մեկը ծնողները ստիպված են լինում երեխաներին ուղարկել աշխատանքի, անգամ եթե օրենքով արգելված է: Օրինակ՝ 10 տարեկան տղաներին կարող եք արդեն տեսնել մեքենա լվանալուց, բայց կա նաեւ մոտեցում՝ բա ի՞նչ անենք, դրա՞նց էլ արգելենք, որ ընտանիքը չկարողանա »:

Բայց տիկին Ալավերդյանը այս խնդիրը տեսնում է ավելի մեծ համատեքստում. «Սոցիալական վիճակի խնդիրն է, այն աշխատավարձը ՝ 32,500 դրամը, դա ուղղակի ձեռառնոցի է, չի կարելի այդպես»:

Նա որպես հաջողություն արձանագրեց՝ նորածինների մահացության թվի նվազումը. «Բայց դրա հետ միասին՝ մինչեւ 3 տարեկան թերսնուցված երեխաների թիվն այդպես էլ, անգամ եթե տատանվում է, ապա շատ աննշան, այդ խնդիրները մեզ համար արդիական են»:

Տիկին Ալավերդյանը մնում է այն կարծիքին, որ հարկավոր է ոչ թե  երեխաների առանձին խնդիրները լուծել, այլ այն խորքային խնդիրները, որոնք երեխաների իրավունքների ոտնահարման պատճառ են դառնում. «Այդ ի՞նչն է, որ չի հասել երեխային ու նրա իրավունքների պաշտպանությանը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930