Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱԿ-ը անընդհատ «պաս» է, Տեր-Պետրոսյանի թեկնածությունը նախագահականին՝ մշուշոտ»

Հունիս 01,2012 14:19

«Կոալիցիոն ձեւաչափը ենթարկվեց ապահարզանի եւ ստեղծվեց իրավիճակ, որտեղ անորոշությունները ոչ միայն չփարատվեցին, այլեւ առաջիկայում էլ կմնան ուժի մեջ»,- Այսօր Մամուլի ազգային ակումբում հայտարարեց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: Ըստ նրա, ներկայումս քաղաքական դաշտում հիմնական ինտրիգը շարունակում է մնալ՝ արդյոք ԲՀԿ- ն առաջադրելո՞ւ է նախագահական ընտրություններին իր թեկնածուին, արդյոք նա հանդես կգա՞ կառուցողական ընդդիմություն, թե՞ ոչ, որովհետեւ հաշվի առնելով հակաճգնաժամային փաթեթը, ԲՀԿ-ն պատրաստակամություն է հայտնում համագործակցել արմատական ընդդիմության հետ:

Ըստ նրա, այնուամենայնիվ, եթե ԲՀԿ-ն առ այսօր չի տվել այն հարցի պատասխանը՝ նախագահական ընտրություններին գնալու է միասնակա՞ն, թե՞ ինքնուրույն թեկնածուով, նշանակում է, որ չի բացառվում, որ պաշտպանեն գործող նախագահին:

Հ. Հովհաննիսյանի կանխատեսմամբ. «ԲՀԿ-ի՝ ինքնուրույն թեկնածուով հանդես գալու համար կա երկու տարբերակ՝ փափուկ եւ կոշտ տարբերակ: Կոշտի դեպքում առաջադրվում է Ռոբերտ Քոչարյանը եւ այդ դեպքում իրականում գնալու է կոշտ մրցակցություն, իսկ  փափուկ տարբերակը՝ առաջադրվում է Վարդան Օսկանյանը եւ այդ դեպքում ըստ էության լինելու է պայքար, բայց այդ պայքարում արդյունքները շատ ավելի կանխատեսելի են: Մտադիր է առաջադրվել Րաֆֆի Հովհաննիսյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման հարցը մշուշոտ է, դա նրանից է, որ կոնգրեսը կորցրեց իր քաղաքական մարտավարության նախաձեռնողականությունը: Ապավինելով ոչ թե սեփական անելիքների վրա, այլ քաղաքական դաշտում կնճիռների եւ բաժանարար գծերի առաջացման վրա, նա իր սեփական խաղից իրենց զրկում է ու հույսը դնում ուրիշի վրա: Անընդհատ պաս է խաղում»:

Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանին կհաջողվի՞ նույն խաղաքարտը խաղացնել՝ հաշվի առնելով, որ նրան ժողովուրդը տեսել է, ճանաչում է՝ նա պատասխանեց. «Երկու անգամ միեւնույն ջուրը հնարավոր չէ մտնել: Բայց ասում են՝ մարդու բջիջները փոխվում են յուրաքանչյուր օր, ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին՝ նա տարիներ առաջ եւ հիմա տարբեր է: Այսօր հնարավոր չէ կանխատեսել, թե ինչ արձագանքներ կլինեն, բայց այսօր դա տարբերակներից մեկն է եւ այն նշմարվում է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930