75-ամյա Ռուդոլֆ Սաֆրազբեկյանը քաղաքացիական հայցով դիմել էր դատարան:
Նա խորհրդային պետության օրոք ազատազրկվել է: Վերադարձել է ազատազրկման վայրից, երկու տարի առաջ իմանալով, որ հանիրավի զրկվել է իր ժառանգությունից՝ հայրական տնից:Այսօր Ռ.Սաֆրազբեկյանը գտնվում է ծերանոցում:
Կարդացեք նաև
Քաղաքացիական գործի՝ արդարացի փոխհատուցման պահանջի հետ կապված նա դատարանին էր ներկայացրել 2009թ. հուլիսի 14-ի թվագրմամբ Երեւանի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Կենտրոն եւ Նորք-Մարաշի տարածքային բաժնի պետ Գ.Սաֆարյանի տեղեկանքը: Ըստ այդ տեղեկանքի, Ռուդոլֆ Սաֆրազբեկյանի ամուսնության ակտի գրանցում տարածքային բաժնում չի հայտնաբերվել:
Տարօրինակ իրավիճակում է հայտնվել Ռ.Սաֆրասբեկյանը, երբ պատասխանողներից մեկը՝ ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչը դատարան է ներկայացրել նույն տարածքային բաժնի պետ Գ.Սաֆարյանի 2004թ. դեկտեմբերի 12-ի թվագրմամբ տեղեկանքը, համաձայն որի, Ռուդոլֆ Սաֆրազբեկյանն ամուսնացած է եղել Ս.Մ-ի հետ:
Ոչ անունն է ծերունուն մի բան ասում, ոչ իր «կնոջ» ազգանունը:
Հիմա նա սրտատրոփ սպասում է, թե ուրիշ ինչ թուղթ կբերվի դատարան: Բա որ հանկարծ պարզվի, որ ծերունին մի քանի երեխաների հա՞յր է: