Այսօր հանրապետության բոլոր դպրոցականների համար մեկնարկեցին միասնական ավարտական քննությունները: Շրջանավարտներն այսօր կենտրոնացված քննություններ էին հանձնում կենսաբանություն, ընդհանուր պատմություն եւ աշխարհագրութուն առարկաներից: Կենսաբանություն առարկայից գրանցվել էր 187 դիմորդ ընդ. Պատմությունից` 29 եւ աշխարհագրությունից` 66 դիմորդ:
Գեղարքունիքի մարզի առաջին միասանական քննությունը անցկացվեց Գավառի թիվ 8 միջնակարգ դպրոցում: Ինչպես «Առավոտի» թղթակցին տեղեկացրեց ԳԹԿ ներկայացուցիչ, քննությունների հանձնաժողովի նախագահ Ալինա Գրիգորյանը` այսօր քննությանը ներկայացել էին 272 դիմորդ, նախապես հայտագրված 278-ի դիմաց: Դիմորդներից 6-ը չեն ներկայացել քննությանը, 5-ը առողջական խնդիրների պատճառով, մեկի ծնողն էր մահացել:
Ըստ ԳԹԿ ներկայացուցիչ, ավագ օպերատոր Ա. Միրիբյանի` քննությունները մեկնարկել են 9 անց 50 րոպեին եւ ոչ մի խոչընդոտներ ու խնդիրներ չեն գրանցվել:
Կարդացեք նաև
«Առավոտի» հետ զրույցում դիմորդների ծնողները հավաստեցին, որ իրենք խնդիրներ չեն ունեցել երկար ճանապարհ գալու հարցում, հարազատներից ոմանք կարողացել էին գտնել իրենց զավակներին եւ հանգիստ խղճով տեղավորվել դպրոցի բակում:
Անի ՊՈՂՈՍՅԱՆ