Մայիսի 31-ին, ժամը 09.58-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի ՋԷԿ-ի մոտակայքում գտնվող էլեկտրական ենթակայանում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և հրդեհաշիջման կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արտաշատի խճուղու թիվ 4 շենքին հարակից ենթակայանում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.16-ին, մարվել` 10.18-ին:
Այրվել է տրանսֆորմատորից թափված յուղ և խոտածածկ տարածք՝ 100 քմ մակերեսով:
ԱԻՆ