Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քաղաքական դաշտը վերածվել է ընդամենը մեկ դարպասի վրա խաղացող թիմերից բաղկացած «ֆուտբոլային դաշտի»

Հունիս 01,2012 12:21

Մայիսի 6-ի ընտրություններից հետո խորհրդարանում հաստատվել է որոշակի, նվազագույն հավասարակշռություն, մինչդեռ քաղաքական դաշտում ստեղծվել է հստակ անհավասարակշռություն, քանզի քաղաքական գունապնակը բաժանվել է՝
ա) իշխանության ու նրան աջակցող եւ կոալիցիոն հուշագիր ստորագրած ուժերի,
բ) կոալիցիոն հուշագիրը չստորագրած, բայց արմատական ընդդիմություն դառնալու մտադրություն չունեցող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության,
գ) խորհրդարանում իշխող ՀՀԿ-ին ու ՕԵԿ-ին դիմակայելու մտադրություն ունեցող ոչ մեծ, բայց համեմատաբար որակյալ 3 ընդդիմադիր խմբակցությունների միջեւ։
Այսպիսով աղքատ, արտաքին ու ներքին բազմաթիվ բարդ հիմնախնդիրների առջեւ կանգնած երկրի քաղաքական դաշտը վերածվել է ընդամենը մեկ դարպասի վրա խաղացող թիմերից բաղկացած «ֆուտբոլային դաշտի»։ Այսինքն՝ ստեղծվել է ակնհայտ անհամապատասխանություն երկրի սոցիալ-տնտեսական ու քաղաքական իրավիճակի, այն արտացոլելու առաքելություն ունեցող քաղաքական ուժերի դասավորության միջեւ։
Եվ դա մի կողմից՝ հավասարակշռություն է յուրաքանչյուրի ռեալ հնարավորությունների դաշտում, իսկ մյուս կողմից՝ անհավասարակշռություն երկրում առկա տրամադրությունների արտացոլման հարթության վրա։
Իսկ սա նշանակում է, որ մինչեւ նախագահական ընտրություններն ընկած կարճ ժամանակամիջոցում նման անհավասարակշռված «հավասարակշռությունը» խախտվելու է։ Ողջ խնդիրն այն է, թե ի՞նչ կերպարանքով է հանդես գալու տվյալ գործընթացը՝ որեւէ «հզոր անհատի» փրկչական առաքելության սկզբնավորմա՞ն, թե՞ այլ ձեւաչափի տեսքով։

Վարդան ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930