Մայիսի 31-ի կեսգիշերին իմ բջջային հեռախոսահամարին զանգահարած անձը ներկայացավ որպես մայիսի 30-ին Կողբում վթարի ենթարկված 10-ամյա Հարություն Բարսեղյանի հայր՝ Արշակ Բարսեղյան: Նա հարցրեց, թե ե՞ս եմ իր որդու վթարի ենթարկվելու մասին «ինտերնետում գրել»: Ասացի, որ ես եմ նյութի հեղինակը: Արշակ Բարսեղյանն հարցրեց, թե ինչո՞ւ եմ գրել, պատասխանեցի, որ դա իմ աշխատանքն է: Նա գռեհիկ հայհոյանքներ եւ ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ տվեց, ասելով, որ ինքը հիմա Երեւանում է, կգա Նոյեմբերյան եւ իր սպառնալիքները կիրականացնի:
Արշակ Բարսեղյանին անձնապես չեմ ճանաչում, Կողբի բնակիչներն ասացին, որ գյուղում տաքսի ծառայություն ունի:
Հունիսի 1-ին դեպքի կապակցությամբ Նոյեմբերյանի ոստիկանություն դիմում եմ ներկայացրել:
21 տարի աշխատող լրագրողիս համար անակնկալ էր, որ ավտովթարի մասին չեզոք տեղեկատվությունը կարող է կողբեցի տղայի հոր բուռն հակազդեցությունն առաջացնել:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ