Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեզ չի՞ թվում, որ կառավարության շենքը մի տեսակ խախուտ է

Հունիս 01,2012 11:52

Պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հայտարարել է, թե քաղաքապետարանը Փակ շուկայի քանդման թույլտվություն չի տվել, բայց իրենք չեն էլ քանդել, շենքի տանիքն ինքն իրեն է քանդվել։

«ՉԻ»- Փաստորեն՝ Սամվել Ալեքսանյանը փրկել է ազգաբնակչությանը: Ժամանակին նկատել է, որ շենքը վատ վիճակում է եւ կարող է ցանկացած պահի փլուզվել, դրա համար էլ չորս կողմից փակել է տարածքը, որ հանկարծ ինքնափլուզման ժամանակ պատահական մարդիկ չտուժեն։ Ազգաբնակչության նկատմամբ նման սրտացավ վերաբերմունքն, ինչ խոսք, միայն դրվատանքի է արժանի, եւ Երեւանի քաղաքապետարանը, կարծում ենք, պարտավոր է գնահատել պատգամավորի արարքը։

Բայց մեզ, ճիշտն ասած, բոլորովին այլ հարց է մտահոգում։ Ձեզ չի՞ թվում, որ կառավարության շենքը մի տեսակ խախուտ է եւ, հեռու տնից-տեղից, ցանկացած պահի կարող է փլվել՝ փլատակների տակ թողնելով անցորդներիս։ Մերձակայքում էլ «կակռազ» սուպերմարկետներ չկան։ Չէ, ոչինչ չենք ակնարկում։ Պարզապես Հանրապետության հրապարակը որպես «ստայանկա» իդեալական է: Իսկ շենքի արտաքին տեսքը կարելի է եւ պահպանել։

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930