Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոյանի փայլուն գաղափարը

Հունիս 01,2012 11:43

«Պառլամենտում մեկը մյուսի  փոխարեն քվեարկելը տարածված երեւույթ է:  կարծում եմ՝ կարելի է այդ ուղղությամբ մտածել», հայտարարել է ԱԺ արդեն նախկին նախագահ Սամվել Նիկոյանը:

«ՉԻ»- Սամվել Նիկոյանը ճիշտ ժամանակին է խորհուրդ տալիս այդ մասին մտածել, այսինքն՝ օրինականացնել ուրիշների փոխարեն քվեարկել։ Իշխող կոալիցիան ընդամենը 75 ձայն ունի, ու եթե մի քանի հոգի բացակայեն՝ հնարավոր չի լինի որոշումներ ընդունել։ Համ էլ՝ ամեն անգամ ավելորդ աղմուկ է բարձրանում, կրքեր են շիկանում, մի խոսքով՝ ներքաղաքական  կայունությունը  խաթարվում է։

Միակ հարցը, որ առաջանում է, հետեւյալն է. իսկ ինչո՞ւ միայն խորհրդարանում ուրիշների փոխարեն քվեարկելն օրինականացնել: Դա կարելի է տարածել նաեւ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների վրա։ Ասենք՝ ամեն ընտրատարածքում ՀՀԿ-ն մի 10-15 քվեարկող է նշանակում, սրանք շրջում են տեղամասից տեղամաս եւ արագ-արագ բոլորի փոխարեն քվեարկում, եւ վերջ: Էլ ոչ ավելորդ աղմուկ, ոչ ավելորդ ծախսեր։ Միջազգային դիտորդներն էլ ավել-պակաս չեն խոսի։

«Չորրորդ ինքնիշխանություն»

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930