Մայիսի 31-ին, ժամը 18.01-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սառնակունք գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ԳԱԶ 53» մակնիշի 28 ՍՕ 646 պ/հ ավտոմեքենան (վարորդ` 1938 թ. ծնված Ժիրայր Ղազարյան) դեռևս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը:
Պատահարի հետևանքով Քարահունջ գյուղի բնակչուհի` 1938 թ. ծնված Նադեժդա Հակոբյանը ստացած վնասվածքներից տեղում մահացել է, իսկ ուղևորներ` 1938 թ. ծնված Նինա Մելքոնյանը, 1975 թ. ծնված Անուշ Գրիգորյանը, 1961 թ. ծնված Արևիկ Իսախանյանը, 1954 թ. ծնված Սադմելա Բաղդասարյանը, 1962 թ. ծնված Անահիտ Բաղդասարյանը, 1950 թ. ծնված Մանուշակ Բաղդասարյանը, 1977 թ. ծնված Նաիրա Սարգսյանը, 1995 թ. ծնված Սևակ Ավագյանը, 1983 թ. ծնված Արմենուհի Թելունցը, 1998 թ. ծնված Ժենյա Ավագյանը և 1964 թ. ծնված Լարիսա Ավետիսյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի հիվանդանոց:
Կարդացեք նաև
Բժիշկների գնահատմամբ` տուժածների առողջական վիճակը բավարար է:
ԱԻՆ