Երկու օր առաջ Իտալիայի դեսպանատունը հայտարարել է, որ այսօրվանից այլեւս ՀՀ քաղաքացիներին չի տրամադրելու Իսպանիայի վիզաներ: Բայց առանց բացատրության վիզաների տրամադրումը դադարեցրել է երեկվանից: Դեսպանատան տարածած այս հայտարարությունը Իսպանիա մեկնող Աննա Կուրղինյանին ոչ միայն տհաճ անակնկալ , այլեւ մեծ գումարներ կորցնելու վտանգի տակ է դրել: Նրա պատմելով, երկու ամիս առաջ արդեն գնել է Իսպանիայի տոմսեր ու մեկ ու կես ամիս առաջ էլ Իտալիայի դեսպանատանը գործերը հանձնելու համար օր է նշանակվել. «Մոտ երեք շաբաթ հետո թռիչք ունենք, գործերը վերանայվում են երկու շաբաթ: Ոչ պաշտոնական կերպով ասացին, որ այսօրվանից այլեւս Իտալիայի դեսպանատունը չի սպասարկում վիզաներ դեպի Իսպանիա , բացատրեցի, որ տոմս եմ կորցնում, խնդրեցի մերժման թուղթը տան, շատ կոպիտ բացատրեցին, սա է ինչ կցված է իրենց պատին, որտեղ գրված է, որ հունիսի 1-ից չեն սպասարկում Իսպանիայի վիզաները: Եթե օրենք ես ընդունում, գոնե մարդկանց պետք է երկու երեք շաբաթ առաջ ասվի: Սա Հայաստանի քաղաքացու իրավունքների ոտնահարում է, ոչ մի ուրիշ երկրում նման վերաբերմունք նույնիսկ սեփական պետությունը թույլ չէր տա»:
Ա. Կուրղինյանի խոսքերով, իրենց տեղեկացրել են, որ վիզաները արդեն տրամադրելու է Հայաստանում Լիտվայի դեսպանությունը, բայց այդ մասին շատ ուշ է տեղեկացել նաեւ այս դեսպանությունը
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև